<< Ինչ է կայքը և ինչ տեսակների է բաժանվում Транcлитерация в PHP >>

Ինչ է իրենից ներկայացնում վեբ ծրագրավորումը

Վեբ ծրագրավորում, Վեբ ծրագրավորումը ծրագրավորման մի բաժին է, որն զբաղվում է Համացանցում դինամիկ կայքերի ստեղծման և շահագործման աշխատանքով: Այսինքն ապահովում է էջի տեսքը, ֆունկցիաները և որևէ իրավիճակից կախված` էջի թարմացումը: Այս գործընթացը կազմակերպվում է Վեբ էջերի ծրագրավորողների կողմից` կիրառելով ծրագրային կոդեր և տեխնիկական միջոցներ: Աշխատանքն ինքնին շատ բարդ է, պահանջում է մի քանի ծրագրավորման լեզուների իմացություն, տեխնիկական միջոցների կիրառման հմտություններ և տրամաբանություն: Ծրագրավորման լեզուները նախատեսված են աշխատելու վեբ տեխնոլոգիաների հետ համատեղ:Այդ իմաստով էլ Վեբ ծրագրավորման լեզուներն առանձնացվում են երկու խմբերով` հաճախորդի սպասարկման և սերվերին միացնող լեզուներ: Վեբ ծրագրավորման լեզուները այն լեզուներն են, որոնք հիմնականում ստեղծված են վեբ տեխնոլոգիաների աշխատանքը կազմակերպելու և ապահովելու նպատակով:



14.07.2019 118 Gor Abrahamyan -> web developer : views